211652_close_icon
views-count126762 դիտում article-date 14:10 16-12-2016

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ իսկական Մեծ Հայի՝ Արմեն Երիցյանի հուղարկավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Մեծ Հայի, պետական ու քաղաքական գործիչ, Արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, կառավարության և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Հանրության կողմից սիրված ու մեծ հեղինակություն վայելող Ա. Երիցյանի աճյունը տեղափոխվեց Երևանի քաղաքային պանթեոն։ Մարզահամերգային համալիրի մոտ հավաքված քաղաքացիներն իրենց ցավակցությունն էին հայտնում Երիցյանների ընտանիքին ու նշում. «Մենք դեռ շատ կզգանք Ա. Երիցյանի բացակայությունը մեր երկրային կյանքում, սակայն նրա կատարած բոլոր ազգանվեր գործերը երբեք մոռացության չեն մատնվի։ Մենք նրան բացակա չենք դնի»։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/15/104170/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 15-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Հայի՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի հոգեհանգիստը: Հոգեհանգստին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության անդամների հետ, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, մեծ թվով քաղաքացիներ: Հոգեհանգստին ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տիկնոջ և որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ: Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 229+
229+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր