211652_close_icon
views-count4333 դիտում article-date 15:52 13-12-2016

2016 թ-ին Ռուսաստանի հատուկ ծառայությունները 42 ահաբեկչություն են կանխել

Այս տարվա սկզբից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները կանխել են 42 ահաբեկչական գործողություն և ոչնչացրել 129 գրոհայինների, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովին։ Վերջինս տվյալները ներկայացրել է այսօր Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի և Դաշնային օպերատիվ շտաբի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ ոչնչացվածներից 29-ը եղել են հանցախմբերի ղեկավարներ, իսկ ահաբեկչությունները կանխվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Նիժնի Նովգորոդում։ Ձերբակալվել է նաև 898 հատուկ վտանգավոր հանցագործ, ոչնչացվել է «Վիլայաթ Կավկազ» խմբավորման ղեկավարը, ով նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից էր։

Նմանատիպ նյութեր