211652_close_icon
views-count1543 դիտում article-date 22:00 05-12-2016

Քաղաքացիների թունավորումների հանգամանքները պարզվում են

Դեկտեմբերի 3-ին, ժամը 3.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1996 թ. ծնված Անժելա Հ.-ն, 1971 թ. ծնված Արմինե Ա.-ն, 1969 թ. ծնված Գրիգոր Շ.-ն, 1993 թ. ծնված Կարապետ Շ.-ն և 2003 թ. ծնված Գևորգ Շ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, իրենց տանը, անհայտ պայմաններում: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: *** Դեկտեմբերի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 2010 թ. ծնված Մերի Մ.-ին: Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցույց տվել 1987 թ. ծնված Տաթևիկ Դ.-ին և 2012 թ. ծնված Մարինե Մ.-ին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր