211652_close_icon
views-count629 դիտում article-date 19:26 05-12-2016

Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում, Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի, Տաշիր քաղաքներում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:[/color] Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր