211652_close_icon
views-count17375 դիտում article-date 13:57 05-12-2016

Խոշոր հրդեհ Վանաձորի «Ուկրշին» տնակային ավանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող տնակային ավանում: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 6 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ հրդեհն առաջացել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակը տարածվել է 5 տների վրա։ Իսկ տանտերերից մեկը հասցրել է միայն այրվող տանից դուրս բերել մանկական օրորոցը, որի մեջ եղել է 7 օրական երեխա։ Հրշեջ-փրկարարները մոտ 1 ժամից հետո միայն կարողացել են մարել հրդեհը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր