211652_close_icon
views-count2912 դիտում article-date 11:20 03-12-2016

Պետական բյուջեի ծախսերը ավելանում են, իսկ եկամուտները՝ նվազում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ամսեամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաև պետական ծախսերը՝ թերևս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են մոտ 9 մլրդ-ով իսկ ծախսերը, ընդհակառակը, աճել են մոտ 26 մլրդ-ով: Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակի «մեղավոր»-ը համարում է հարկահավաքներին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների՝ պետական բյուջեի եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և պետական տուրքերի նվազմամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր