211652_close_icon
views-count5136 դիտում article-date 21:22 26-10-2016

Սիսիանում ձյուն է տեղում. Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Զանգեր-Անգեղակոթ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Զանգեր-Անգեղակոթ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում թույլ մառախուղ է, Վայք-Սիսիան ավտոճանապարհին («Զանգեր» կոչվող հատված) և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:

Նմանատիպ նյութեր