211652_close_icon
views-count10843 դիտում article-date 10:40 26-10-2016

Փոխնախարարը «Երազ» մակնիշի ավտոմեքենա ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ փոխնախարար Վարդան Գևորգյանը հայտարարագրել է, որ ունի չորս բնակարան, մեկական ավտոտնակ և «Երազ» մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.1 մլն դրամ, 7 հազար դոլար և 2.5 հազար եվրո։ Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 1 մլն 623 հազար դրամ։ Իսկ, ահա, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է, որ ունի նոր կառուցված շինություններ և «VAZ 21099» մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախարար Հայրապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 45 հազար դոլար և 4 մլն 470 հազար դրամ։ Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 3 մլն 800 հազար դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր