211652_close_icon
views-count5073 դիտում article-date 21:57 24-10-2016

Հայտնի են դարձել 2016 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդները

«France Football» պարբերականը հրապարակել է 2016 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար շնորհվող «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Պիեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դորտմունդ), Գարեթ Բեյլ («Ռեալ»), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Գոնսալո Իգուաին («Յուվենտուս»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Կոկե («Աթլետիկո»), Տոնի Կրոս («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Ռիյադ Մահրեզ («Լեսթեր»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Թոմաս Մյուլեր («Բավարիա»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Նեյմար («Բարսելոնա»), Դիմիտրի Պայե («Վեսթ Հեմ»), Պեպե («Ռեալ»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Լուիս Սուարես («Բարսելոնա»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»), Արթուրո Վիդալ («Բավարիա»): Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակի» մրցանակը հիմնել և 1956-2009 թվականներին շնորհում էր «France Football» հանդեսը, որից հետո այդ մրցանակի հանձնման իրավունքները փոխանցվեցին ՖԻՖԱ-ին: Այս տարվանից մրցանակը նորից կհանձնի ֆրանսիական պարբերականը:

Նմանատիպ նյութեր