211652_close_icon
views-count57162 դիտում article-date 19:18 23-10-2016

Արտակարգ դեպք Երևանում․ 51-ամյա տղամարդը, ով սպառնում էր բարձրահարկ շենքից ինքնասպան լինել, կանխվեց Արաբկիրի ոստիկանապետի կողմից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հակոբ Հակոբյան փողոցի թիվ 9/1 շենքի 13-րդ հարկից մի տղամարդ սպառնում է ինքնասպանության նպատակով ցած նետվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև նույն ծառայության հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ փրկարար ծառայության ավագ լեյտենանտ՝ Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Երևանի թիվ 5, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատները 1 մարտական հաշվարկով ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շենքը 14 հարկանի է և քաղաքացուն տևական ժամանակ փրկարաներն ու ոստիկանները համոզում էին, որ նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Բարեբախտաբար ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց քաղաքացուն համոզել, որպեսզի նա հրաժարվի այդ քայլից, որից հետո նրան տեղափոխեցին ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ քաղաքացին Երևանի բնակիչ, 51-ամյա Մարատ Մովսիսյանն է, ով ոստիականության բաժնի պետի հետ զրույցում ասում էր, որ ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, այդ թվում՝ Ռազմական ոստիկանության ծառայողներ, և ինքը չունի մշտական բնակության վայր, ու քանի որ իրեն հետապնդողները չեն պատժվում՝ ինքը որոշել է ինքնասպան լինել։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր