211652_close_icon
views-count130290 դիտում article-date 09:32 12-10-2016

Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղամարդը հեռախոսի մեջ թողել է SMS, որտեղ գրել էր. «Մենակ չեմ սիրում ապրելը, էդ իմ համար չի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամայիս Արզումանյանի անվամբ անձնագիր, բջջային հեռախոս։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հեռախոսի մեջ հայտնաբերվել է նաև SMS հաղորդագրություն։ Ոստիկաններն ու քննիչները կարծում են, որ ինքնասպանություն գործելուց առաջ Ա. Արզումանյանը հաղորդագրություն է գրել հեռախոսի մեջ, որով խնդրել է իր կատարած քայլի համար ոչ ոքի չմեղադրել։ Նա, մասնավորապես, գրել է. «Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում։ Սիրում եմ սաղիդ, մենակ չէի սիրում ապրելը, էդ իմ համար չի։ Էն որ հրաշքով ծնվել եմ, էդ հրաշքը չպիտի լիներ, էդ ուրիշի համար էր»։ Փաստի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ինքնասպան եղած տղամարդը նշված անձնավորությունն էր , թե ոչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր