211652_close_icon
views-count125415 դիտում article-date 14:28 10-10-2016

Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. ՊՆ կապիտանը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի բնակիչ, 28-ամյա Վաչագան Հայրապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 MV 824 համարանիշի և Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ, 31-ամյա Արտակ Աթաբեկյանի վարած Mercedes մակնիշի 34 PF 616 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակների հրամանատարներ Արա Շահնազարյանի և Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Աննա Մանթաշյանի կարգադրությամբ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն բաժնի քննիչ Գագիկ Այվազյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացած Վ. Հայրապետյանը զինվորական էր, կոչումով՝ կապիտան, նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասի ՀՏՄ վաշտի հրամանատար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Վ. Հայրապետյանը, ով դեպի Երևան ընթանալիս՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Իջևան ընթացող Ա. Աթաբեկյանի Mercedes-ին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր