211652_close_icon
views-count6076 դիտում article-date 18:31 29-09-2016

Հայաստանում ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է ապահովել 7-8% տնտեսական աճ. Աբել Աղանբեկյան

ՀՀ տնտեսության զարգացման տեմպերը ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է հասցնել 7-ից 8 տոկոսի. այս մասին այսօր տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում թեմայով հրավիրված աշխատաժողովի ժամանակ ասաց հայ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, որը զբաղվում է Ռուսստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատականով: Աղանբեկյանը, օրինակ, սխալ է համարում այն, որ ՌԴ-ն 2012թ-ից սկսած ճգնաժամից հետո 30 տոկոսով կրճատեց պետական ներքին ներդրումները, ինչն, ըստ նրա, ավելի խորացրեց ճգնաժամը ՌԴ-ում, հատկապես նավթի գների անկման ֆոնին: Աղանբեկյանի դիտարկմամբ, այժմ զարգացած երկրներում 2,5- 3 տոկոս աճ է գրանցվում, իսկ ՌԴ-ի տնտեսությունը գտնվում է բավական ծանր վիճակում. օրինակ՝ ապրանքաշրջանառությունը երկու անգամ կրճատվել է:

Նմանատիպ նյութեր