211652_close_icon
views-count13627 դիտում article-date 22:30 24-09-2016

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2...-4 0C ցուրտ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-29-ը` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 26-27-ը կբարձրանա 4-6 աստիճանով, 28-29-ը` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.30C (1977 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.60C (1987 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.70C

Նմանատիպ նյութեր