211652_close_icon
views-count7017 դիտում article-date 15:48 23-09-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր կառուցման ավարտին՝ 2005 թվականին, եղել է խոշորագույն ամերիկյան դեսպանատունն աշխարհում։ 2․Խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը մասնագիտությամբ գրող է եղել։ 3․2011 թվականի դրությամբ Միացյալ Թագավորության երրորդ ամենատարածված լեզուն լեհերենն է։ 4․Արագածոտնի մարզի Ձորագյուղ գյուղում կա 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրվող Արշակունիների դամբարան։ 5․Ֆրանսիացի նշանավոր գեղանկարիչը Ռուանի տաճարի 30 նկարից բաղկացած շարք է նկարել, որը ներկայացնում է տաճարը տարվա տարբեր եղանակների, օրվա տարբեր ժամերի, տարբեր լուսավորությամբ։ 6․Ամենաերկար բևեռային ցերեկները նկատվում են հենց բևեռներում` մոտ 6 ամիս տևողությամբ։

Նմանատիպ նյութեր