211652_close_icon
views-count17427 դիտում article-date 13:57 26-08-2016

Ավտովթար Տավուշի մարզում. 46-ամյա վարորդը վառելափայտով բարձված «Վիլիս»-ով անսարքության պատճառով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի 40-րդ կմ հատվածում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Սարգիս Հակոբյանը իր վարած УАЗ 31512 մակնիշի 35 AV 091 համարանիշի ավտոմեքենայով, որը բարձված է եղել վառելափայտով, կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Հակոբյանին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել մեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արտակ Մամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է մեքենայի անսարքությունը, որն առաջացել է ընթացքի ժամանակ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր