211652_close_icon
views-count3607 դիտում article-date 17:42 25-08-2016

Իտալիայի Ռիմինի քաղաքում Արցախին նվիրված վավերագրական ֆիլմի շնորհանդես է կայացել

Օգոստոսի 23-ին Իտալիայի Ռիմինի քաղաքի «Neri Conai» դահլիճում կայացավ իտալացի լրագրող Ջիան Միկալեսինի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վերադարձը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում: Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը և «Խաղաղության և ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը: Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաև հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաև միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու և ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլև կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ:

Նմանատիպ նյութեր