211652_close_icon
views-count3263 դիտում article-date 20:08 25-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 25-ին

1530 թ. – ծնվել է Իվան IV Ահեղը, Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար (մահ. 1584 թ.)։ 1900 թ. – մահացել է Ֆրիդրիխ Նիցշեն, գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր (ծն. 1844 թ.)։ 1902 թ. – ծնվել է Մուրադ Կոստանյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան («01-99», «Հարսնացու հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», մահ. 1992 թ.)։ 1908 թ. – մահացել է Անրի Բեքերելը, ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը (ծն. 1852 թ.)։ 1928 թ. – անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ կրեց համարներով համազգեստներ։ 1966 թ. – ծնվել է Դերեկ Շերինյանը, ամերիկահայ երաժիշտ։ 1991 թ. – Բելառուսը անկախացավ ԽՍՀՄ-ից։ 2003 թ. – հայտնաբերվեց Ուրանի արբանյակ Կուպիդոնը։ 2006 թ. – մահացել է Սիլվա Կապուտիկյանը, հայ գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ, (ծն. 1919 թ.)։

Նմանատիպ նյութեր