211652_close_icon
views-count126752 դիտում article-date 12:25 07-08-2016

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. քրոջ ծնունդին մասնակցելուց հետո Nissan Murano ավտոմեքենայում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 2/2 հասցեում՝ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեղադրման արհեստանոցում ավտոմեքենայի մեջ տղա երեխայի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված սպասարկման կետի ավտոտնակներից մեկում հայտնաբերել են Nissan մակինշի 71 TV 077 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 16-ամյա Ալեքս Ղարիբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանը: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ: Դեպքի վայրում հավաքվածները ասում ին, որ մահացածը երեկ նշելիս է եղել իր քրոջ ծնունդը, որից հետո գիշերը՝ ժամը 23:00-ին այցելել է նշված ավտոսպասարկման կետ, իսկ առավոտյան նրան հայտնաբերել են մահացած: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր