211652_close_icon
views-count15362 դիտում article-date 01:39 29-07-2016

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը պահանջում է ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։ Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։ Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելաման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։ Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից։ Հարգանքներով՝ Մայլե Մելքոնյան Մարգար Մելքոնյան Մարսիա ՄԵլքոնյան Սեդա Գպրանյան-Մելքոնյան Սյուզի Մահսերեջյան-Մելքոնյան

Նմանատիպ նյութեր