211652_close_icon
views-count3654 դիտում article-date 23:39 28-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 28-ին

1741 թ. – մահացել է Անտոնիո Վիվալդին, իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ (ծն. 1678 թ.): 1821 թ. – Պերուն հռչակեց իր անկախությունը Իսպանիայից: 1896 թ. – ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հիմնվեց Մայամի քաղաքը: 1914 թ. – սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: 1937 թ. – ծնվել է Ֆրանսիս Վեբերը, ծագումով հայ, ֆրանսիացի հայտնի կինոռեժիսոր: 1954 թ. – ծնվել է Ուգո Չավեսը, Վենեսուելայի նախկին նախագահը (մահ. 2013 թ.): 1976 թ. – Չինաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացավ մոտ 655,000 մարդ: 1992 թ. – Աֆղանստանում արգելվեց կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:

Նմանատիպ նյութեր