211652_close_icon
views-count25362 դիտում article-date 21:58 26-07-2016

36-ամյա վարորդը Երեւան-Սեւան ճանապարհի «Առինջ մոլ»-ի խաչմերուկում Nissan-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 27-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 36-ամյա Սամվել Հակոբյանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի խաչմերուկում իր վարած Nissan մակնիշի 5551.16.GV տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 27-ամյա Գոհար Մանուկյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո Գ. Մանուկյանը դուրս է գրվել: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Արմեն Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա եղել է սթափ: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր