211652_close_icon
views-count3067 դիտում article-date 21:31 26-07-2016

Գերմանիայում ցավում են, որ հրաձգության ժամանակ զոհվել է կլինիկայի բժիշկը

Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/26/91414/]հայտնել ենք[/url], Բեռլինի համալսարանի կլինիկայում մահացել է հրաձգության ժամանակ վիրավորված բժիշկը։ Այս մասին թվիթթերում հայտարարել է ոստիկանությունը․ «Ցավում ենք, որ Բենջամին Ֆրանկլինի անվան կլինիկայի բժիշկը զոհվել է»,- ասվում էր հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ տվյալ ժամանակում ոստիկանության աշխատակիցները գտնվում են դեպքի վայրում։ Ավելի վաղ համալսարանի կլինիկայում բուժօգնության դիմած անձը կրակել է բժշկի վրա և ինքնասպան եղել։

Նմանատիպ նյութեր