211652_close_icon
views-count38136 դիտում article-date 01:41 23-07-2016

Առեղծվածային սպանություն Երևանում. 49-ամյա որդին կասկածվում է 77-ամյա հորը սպանելու մեջ

Երեկ` հուլիսի 22-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ իրացնելով ստացված օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Հալաբյան 9/1 շենքի բնակիչ, 49-ամյա Վալերի Թումասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 21-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել էր նշված հասցե, որտեղ հայտնաբերել էր 77-ամյա Ալավերդի Թումասյանի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Ռևիկ Սեդրակյանի որոշմամբ, նշանակվում է դատաբժշկական փորձաքննություն: Եվ այսօր դատաբժիշկը հայտնել է, որ դիակի վրա կան բռնության հետքեր: Ըստ նախնական տեղեկությունների, Ա. Թումասյանին սպանել է նրա տղան` Վ. Թումասյանը: Փաստի առթիվ քննիչ Ռ. Սեդրակյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Կասկածյալը ձերբակալվել է:

Նմանատիպ նյութեր