211652_close_icon
views-count77193 դիտում article-date 13:16 13-07-2016

Արտակարգ դեպք Ջրվեժ գյուղում. 35-ամյա երիտասարդը տան անդամների ու հարևանների ներկայությամբ ինքնասպան է եղել

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 11-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 23:40-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 12 փողոցի 32 տանը մահացած երիտասարդ տղա կա: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 35-ամյա Արսեն Այվազյանի դին՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ ողորկափող հրացան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը Ա. Այվազյանը եկել է տուն, և կինը հանդիմանել է, թե ինչն է պատճառը, որ նա մի քանի օր չի եկել տուն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու կնոջ միջև, իսկ հետո նա ցանկացել է մոտենալ երեխային, երեխան չի մոտեցել, և նա վերցրել է ողորկափող հրացանը, կրակոցներ արձակել, ինչից հետո հարևանները մոտեցել և խնդրել են, որպեսզի կրակոցներ չարձակի, սակայն նա ասել է. որ՝ ես վերջ եմ տալու իմ կյանքին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր