211652_close_icon
views-count29580 դիտում article-date 09:05 02-07-2016

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. ЗИЛ-ն ու 06-ը վերածվել են մոխրակույտի. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքից դեպի Նորապատ գյուղ տանող ճանապարհի 5-րդ փողոցում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Խդր Խալիլյանին պատկանող ЗИЛ մակնիշի 34 FQ 007 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, սակայն կրակը տարածվել և հրդեհ է բռնկվել նաև ЗИЛ-ի հարևանությամբ կայանված Էգդար Բաղդասարյանին պատկանող Վազ 2106 մակնիշի 34 AM 178 համարանիշի ավտոմեքենայում: Դեպքի վայր են ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն չեն կարողացել մարել կրակը և 2 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Արմավիրի հիվանդանոց են տեղափոխվել ЗИЛ-ի վարորդը, Աֆթանդիլ Խալիլյանը և Կնյազ Ուսոյանը: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր