211652_close_icon
views-count4890 դիտում article-date 19:49 01-07-2016

Ռուսական «СУ-24» օդանավի զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Անթալիայում առաջարկվող տնից

«СУ-24» ինքնաթիռի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից: Այս մասին հաղորդում է ՝ Говорит Москва-ն: Զոհվածի ընտանիքը թուրքական իշխանությունների առաջարկը ստորացուցիչ է որակել: Ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել, - հայտնել է օդաչուի եղբայրը: Նշենք, որ Անթալիայի Կեմեր առողջարանի իշխանությունները հանդես են եկել զոհված օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։

Նմանատիպ նյութեր