211652_close_icon
views-count9487 դիտում article-date 17:00 28-06-2016

Փողոցում միզելու փորձը ավարտվել է մեծ ծեծկռտուքով

Ավետիս Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Սամվել Ստեփանյանի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում Արուշան Ալթունյանին պատկանող տան հարակից տարածքում միզելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում հետևի կողմից մոտեցել և հարվածել է Արուշան Ալթունյանի գլխին և նրան գցել գետնին։ Վերջինս Ս. Ստեփանյանին քաշել և գցել է գետնին ու սկսել են քաշքշել միմյանց հագուստներից։ Այդ ընթացքում Ավետիս Մուրադյանը երկու անգամ ոտքով հարվածել է Ա. Ալթունյանի դեմքին, այնուհետև պտտվելով վերջինիս շուրջը` ինտենսիվ կերպով ոտքերով մոտ 10 անգամ հարվածել է նրա երկու կողմերի կողերի շրջաններին` վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։ Այսինքն, Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր