211652_close_icon
views-count11657 դիտում article-date 12:50 26-06-2016

Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան

«Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը. «Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»:

Նմանատիպ նյութեր