211652_close_icon
views-count42412 դիտում article-date 12:20 24-06-2016

Խոշոր ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհի «Գոլդ Սթար» հյուրանոցի դիմաց. բախվել են Mercedes-ն ու Газель-ը, վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ «Գոլդ Սթար» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 54-ամյա Մանվել Սիրադեղյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼT 928 համարանիշի և Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Գազել» 34 PZ 727 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Գազելը» կողաշրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Էրեբունի», մոկը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոններ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նշված հյուրանոցային համալիրի աշխատակիցները: Դեպքի վար են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր