211652_close_icon
views-count21757 դիտում article-date 11:33 14-06-2016

Հայտնի գործարարի և հայտնի պատգամավորի տներից գողություն կատարողներին «ԿՊԶ»-ից տեղափոխեցին ոստիկանություն

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 24-ամյա Շահեն Գասպարյանին ու Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 30-ամյա Նիկոլայ Հարությունյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են հայտնի գործարար «Ֆլեշի Բարսեղ» մականվամբ Բարսեղ Բեգլարյանի և ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տանից խոշոր չափի գողություններ կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանները հայտնաբերել են գողունի մի մասը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/11/87635/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչ Ներսիսյանի կողմից ապօրինի բնակարան մուտք գործելու եղանակով խոշոր չափի գողություն կատարելու փաստով հարուցվել էր քրեական գործ: Հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հայտարարություն էր տվել Երևան քաղաքի Վահագն Դավթյան 29 փողոցի 7-րդ տան բնակիչ, 60-ամյա Սեդա Մելիքսեթյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք 2-րդ հարկի պատշգամբից մտնելով տուն` գողացել էին ձվի տեսքով 3 թանկարժեք հուշանվեր և Սամսունգ տեսակի բջջային հեռախոս: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Բարսեղյանը և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության վաժնի պետ Արմեն Գասպարյանը: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր