211652_close_icon
views-count146574 դիտում article-date 00:07 05-06-2016

Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում դաժան ծեծի հետևանքով տղամարդը մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Նուբարաշենի խճուղի, որտեղ Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում հայտնաբերել են տղամարդու դի: Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը մահացել է մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր