211652_close_icon
views-count105137 դիտում article-date 17:01 02-06-2016

Ֆուտբոլի հավաքականի նախկին անդամի սպանության վայր էին բերել սպանությունը կատարողին. ոստիկանների հսկողությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի մասնակցությամբ Չարենց, Նար-Դոս և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի ունեցավ քննչական փորձարարություն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության օպերլիազորների և պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանների ուղեկցությամբ նշված վայր է բերվել Երևանի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վերանյանը, ով կասկածվում է երեկ՝ հունիսի 1-ին, նշված փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Խանամիրյանին ծեծի ենթարկելու և դանակով սպանելու մեջ: Վ. Վերանյանը ընթերակաների ներկայությամբ քննիչին ներկայացնում է, թե որտեղ և ինչ դիրքով է կատարել հանցագործությունը, որը քննիչի կողմից արձանագրվում է: Նշված ճանապարհահատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և վերցվել հսկողության տակ՝ առաջին հերթին ելնելով կասկածյալի անվտանգության շահերից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/01/86812/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ` հունիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Վահրամ Վահանի Վերանյանը: Վերջինս կասկածվում է երեկ Երևան քաղաքի Նար-Դոս, Վարդանանց և Չարենց փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 48-ամյա Արսեն Սամվելի Խանամիրյանին սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` սպանվածը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ էր: Ամուսնացած էր, խմամքին ուներ երեխաներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր