211652_close_icon
views-count13171 դիտում article-date 22:47 31-05-2016

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Nissan Infiniti-ն, Mercedes-ը, ВАЗ 2110-ն ու Volkswagen-ը. վարորդներից 2-ը դիմել են փախուստի

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում` մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 02:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Infiniti մակնիշի 13 ԼՍ 014 համարանիշի և Mercedes մակնիշի 34 VR 272 համարանիշի, Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արթուր Հակոբյանի վարած ВАЗ 2110 մակնիշի 70 ԼԼ 900 համարանիշի և Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 62-ամյա Հովիկ Երիցյանի վարած Volkswagen մակնիշի 34 RՏ 759 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Չարենցավան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արթուր Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ Nissan Infiniti-ի և Mercedes-ի վարորդները ավտոմեքենաները թողնելով վթարի վայրում` դիմել են փախուստի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` նշած ավտոմեքենաների վարորդներին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դտավճռով:

Նմանատիպ նյութեր