211652_close_icon
views-count3482 դիտում article-date 23:20 30-05-2016

Հայաստանի հավաքականի խաղացողները մասնակցել են Լոս Անջելեսում Արցախի անվտանգության համար կազմակերպված դրամահավաքին

Մեր հայրենակիցները Լոս Անջելեսում շարունակում են կատարել իրենց հանգանակությունները ` այսպիսով իրենց մասնակցությունն ունենալով Հայրենիքի պաշտպանության հարցում: Մայիսի 18-ին դրամահավաք է կազմակերպվել Գլենդելի «1000 ու մեկ գիշեր» ռեստորանում տեղի ունեցած երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 130 հոգի: Հավաքագրվել է 36 000 դոլար, որը պիտի ուղղվի Արցախի պաշտպանության ու մարտական դիրքերի ամրապնդման գործին: Մայիսի 29-ին, կրկին Լոս Անջելեսում` Փասադենայի հայկական կենտրոնում մեր հայրենակիցները կազմակերպեցին դրամահավաք: Այդ նպատակով տեղի ռեստորաններից մեկը կենտրոնում հյուրասիրություն է կազմակերպել: Բարեգործական ընթրիքին մասնակցել է 325 հոգի, յուրաքանչյուրը հանգանակել է 40 դոլար: Հասույթը կրկին կուղղվի Արցախի սահմանում մարտական հերթապահության անվտանգության բարձրացմանը: Ի դեպ, երեկույթին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Հավաքականն այս օրերին Կալիֆոռնիայում է` Գվատեմալայի և Սալվադորի ընտրանիների հետ ընկերական հանդիպումների համար, հայտնել է արցախցի լրագրող Բելլա Լալայանը:

Նմանատիպ նյութեր