211652_close_icon
views-count2280 դիտում article-date 20:49 26-05-2016

Միխայիլ Գորբաչովին 5 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա

ԽՍՀՄ նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովին արգելել են մուտք գործել Ուկրաինա: Այս մասին հայտնում է RBC-ն: Ուկրաինա Գորբաչովի մուտքն արգելելու համար պատճառ է դարձել նախկին նախագահի աջակցությունը Ղրիմի անեքսիային: Օրեր առաջ 85-ամյա գործիչը հարցազրույց է տվել Sunday Times բրիտանական պարբերականին, որում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ինքն էլ այդպես կվարվեր Ղրիմի հարցում: Կարծում եմ, լրագրողներն առանց այդ էլ թեմաներ կունենան քննարկելու,- ասել է Մ. Գորբաչովը` Ուկրաինայի արգելքը մեկնաբանելու խնդրանքին: Ինքներդ էլ մեկնաբանեք,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր