211652_close_icon
views-count1054 դիտում article-date 20:38 26-05-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 26-ին հանդիպեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին։ Ողջունելով ռուս գործընկերոջը` նախարարը նախ իր գոհունակությունը հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի աշխատանքից, ապա շեշտեց, որ «Հարավկովկասյան երկաթուղին» սերտ համագործակցում է նախարարության հետ ու բավականին ջերմ հարաբերություններ են ձևավորվել: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Օլեգ Բելոզյորովը նշեց, որ Երևանում անցկացված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նիստի ժամանակ իրենք ամփոփել են 2015 թվականի ընկերության աշխատանքի արդյունքները: Ըստ Օլեգ Բելոզյորովի՝ այն ինչ հնարավոր էր անել միացյալ աշխատանքով, կատարվել է, այն կարելի է գնահատել արդյունավետ։ Հանդիպման ժամանակ նախարարը հատկապես կարևորեց Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի հարավային երկաթուղու» (Հայաստան-Իրան) շինարարության վերաբերյալ միասնական դիրքորոշման և հետագա համագործակցության հարցերը: Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ նաև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման, հայկական երկաթուղու արդիականացման և անվտանգության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին, զարգացման ծրագրերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր