211652_close_icon
views-count27622 դիտում article-date 10:11 26-05-2016

Մայիսի 28-30-ին հանրապետության տարածքը կգտնվի ակտիվ ցիկլոնի կենտրոնում. Գագիկ Սուրենյան

Մայիսի 26-27-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, ուշ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, որոնց հավանականությունը հատկապես մեծ է Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում և Գեղարքունիքում: Մայիսի 28-30-ին այդ ցիկլոնի կենտրոնը մոտենում է մեր հանրապետության տարածքին, որի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ: Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ: Մայիսի 26-28-ին օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի՝ Երևանում գիշերը տատանվելով +13..+15, ցերեկը +25...+27 աստիճանի սահմաններում: Մայիսի 29-ից հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, որի հետևանով հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով և մինչև մայիսի վերջ կմնա անփոփոխ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր