211652_close_icon
views-count5041 դիտում article-date 19:06 24-05-2016

Բեռնատարի արգելակների խափանման հետևանքով ՌԴ «Դոն» մայրուղում 13 մեքենա միմյանց է բախվել

Ռուսաստանի «Դոն» մայրուղում 13 ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն: Արգելակների խափանման հետևանքով DAF մակնիշի բեռնատարը M4 «Դոն» մայրուղում բախվել է դիմացից ընթացող Toyota Camry-ին, ինչից հետո միմյանց է բախվել ևս 2 բեռնատար և 10 ուղևորատար ավտոմեքենա: Շղթայական ավտովթարի հետևանքով 2 վարորդ է տուժել:

Նմանատիպ նյութեր