211652_close_icon
views-count13574 դիտում article-date 16:24 05-05-2016

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mercedes Benz Sprinter-ն ու Վազ 24-ը. 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 46-ամյա Ռուբեն Սոսյանը իր վարած Վազ 24 մակնիշի 34 PS 120 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դեպի Ալավերդի ընթանալիս բախվել է 29-ամյա Կարեն Աբգարյանի վարած բեռնատար Mercedes Benz Sprinter մակնիշի 25 ՕՕ 478 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 24-ի ուղևոր՝ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի 6-րդ շենքի բնակիչ, 21-ամյա Գագիկ Սոսյանը և Mercedes-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Ոսկանյանը մարմնական վնասվածքներով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնությունը՝ հեռացել են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի տեղակալ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր