211652_close_icon
views-count9330 դիտում article-date 19:40 30-04-2016

Գերմանիա. «Բորուսիայի» ջախջախիչ հաղթանակը, Մխիթարյանի 2 գոլային փոխանցումները, «Բավարիայի» սայթաքումը. տեսանյութ

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»: Դորտմունդցիների առավելությունը ամբողջ խաղի ընթացքում բացահայտ էր: Հաղթանակի սկիզբը դրվեց արդեն 7-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ փոխանցումից հետո հաշիվը բացեց Սինձի Կագավան: 2 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Ադրիան Ռամոսը: 2-րդ խաղակեսում Մարկո Ռոյսը հաշիվը դարձրեց 3:0, իսկ փոխարինման դուրս եկած Օբամեյանգը դուբլի հեղինակ դարձավ, ընդ որում, գաբոնցի հարձակվողը իր առաջին գոլը խփեց Մխիթարյանի գոլային հիանալի փոխանցումից հետո: Նշենք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայում իր գոլային փոխանցումների քանակը հասցրեց 15-ի և այդ ցուցանիշով իրեն հավասարը չունի: Միայն խաղավերջում հյուրերը կարողացան խփել «հեղինակության» գնդակը՝ 5:1: «Բորուսիան» այս հաղթանակից հետո վաստակեց 77 միավոր: Սակայն տուրի գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Մյունխենում, որտեղ «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 1:1 և չեմպիոնության հարցը հետաձգվեց մինչև հաջորդ տուր: Մյունխենցիները 83 միավոր ունեն և մնացած 2 խաղերում պետք է 1 միավոր վաստակեն՝ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար: Նշենք, որ «Բավարիան» խաղում էր երկրորդ կազմով՝ նախապատրաստվելով Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղին: [b]Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր [/b] «Բորուսիա Դ.» - «Վոլֆսբուրգ»՝ 5:1 Սինձի Կագավա, 7, Ադրիան Ռամոս, 9, Մարկո Ռոյս, 59, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 77, 78 – Անդրե Շյուրլե, 88 «Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 1:1 Թոմաս Մյուլեր, 6 – Անդրե Հան, 72
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր