211652_close_icon
views-count13700 դիտում article-date 18:38 09-04-2016

Զոլաքար գյուղը մեկ շաբաթում երկու հերոս կորցրեց ․Դավիթն ու Գագիկը համագյուղացիներ էին.Խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Դավիթ Հայրապետյանը եւ Գագիկ Մելքոնյանը համագյուղացիներ էին՝ Զոլաքար գյուղից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը: Նրա խոսքով, Դավիթով եւ Գագիկով միշտ են հպարտացել: Դավիթի ու Գագիկի ընտանիքները սոցիալապես անապահով են՝ երկուսն էլ երկու եղբայր են և մեկ քույր ունեն: Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնելով Դավիթի եւ Գագիկի զոհվելու լուրը նշել էր․« Ցավում ենք և հպարտանում շարքային Հայրապետյան Դավիթ Ռազմիկի Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Մարտունու ԶԿ » Հոգեհանգիստը տեղի կունենա 09.04.2016թ. ժամը 17: 00 Հուղարկավորությունը`10.04.2016թ. ժամը 12:00 Հասցե`Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար»։ [img]/ups/images/0154225001460214838842647.jpg[/img] « Ցավում ենք և հպարտանում.. ենթասպա Մելքոնյան Գագիկ Սուրիկի Ծնված 1982թ., ԶՈՒ-ում 2015թ.-ից, ՀՀ Մարտունիի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 06.04.2016թ. ժամը 17:00 Հուղարկավորությունը` 07.04.2016թ. ժամը 12:00 Հասցե` Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար»։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրությունը եւս խորապես ցավակցում է եւ խոնարհվում նրանց առաջ:

Նմանատիպ նյութեր