211652_close_icon
views-count102491 դիտում article-date 14:59 08-04-2016

Ողբերգական ավտովթար Երասխավանի դիրքերի ճանապարհին. ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում: 1 հոգի մահացել է, 10 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխում են Արարատի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արենի գյուղի բնակիչ Վարդան Մաթևոսյանն է: Մանրամասները՝ քիչ ուշ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր