211652_close_icon
views-count30755 դիտում article-date 14:54 26-03-2016

Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Ներքին Բազմաբերդ գյուղում հայտնաբերվել է 3 երեխաների հոր կախված դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկին կից շինությունում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտակ Պետրոսյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 56-ամյա Դ. Դ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ չափահաս 1 տղա և 2 աղջիկ: Փաստի առթիվ քննիչ Ա. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր