211652_close_icon
views-count31510 դիտում article-date 20:51 19-03-2016

Ինչու՞ էին կին վարորդները հավաքվել Yerevan Mall-ի ավտոկայանատեղիում. ՖՈՏՈՌԵՊՈՌՏԱԺ:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան Mobil Start ավտոդպրոցի հետ համատեղ այսօր մարտի 19-ին Yerevan Mall-ի հարակից ավտոկայանատեղիում անցկացրեց Կանանց ձևավոր վարման Հայաստանի 17-րդ առաջնության 1-ին փուլը` նվիրված մայրության և գեղեցկության տոնին, որին մասնկակցում էին 11 կին վարորդներ: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կանանց ակումբի ղեկավար Իրինա Բելուբեկյանը նշեց, որ նախատեսված է 9-ը վարժություն, որոնք ի տարբերություն անցած տարիների այս տարի ավելի բարդ են, սակայն վստահ են իրենց վարորդների հմտությունների վրա և համոզված որ բոլորը կհաղթահարեն իրենց առջև դրվաց խնդիրները: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը ասաց, որ ֆեդերացիայում այնպիսի կին վարորդ կա, ում նույնիսկ՝ ֆեդերացիայի անդամ շատ տղամարդիկ կարող են նախանձել: Այնուհետև ավելացրեց, որ միևնույն ժամանակ՝ ունենք այնպիսի կին վարորդներ, որոնց թվում է, թե շատ լավ են վարում, բայց հենց դնում ես էքստրեմալ իրավիճակում, շփոթվում են: Գագիկ Աղաջանյանի խոսքով՝ միջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մասնակցությամբ վթարների քանակն ուղիղ համեմատական է տղամարդկանց մասնակցությամբ վթարների քանակին: Յուրաքանչյուր տարի ֆեդերացիան անցկացնում է բազում միջոցառումներ և ավտոմրցություններ՝ ինչպես պրոֆեսսիոնալ ավտոմարզիկների, այնպես էլ ավտոսիրողների համար և մասնակցում է արտերկրում կազմակերպված ավտոմրցումներին: ՀԱՖ-ի հիմնական նպատակն է զարգացնել ավտոսպորտն ու ավտոտուրիզմը Հայաստանում, միևնույն ժամանակ աշխատելով հնարավորինս բարձրացնել ճանապարհային անվտանգության մակարդակը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+

Նմանատիպ նյութեր