211652_close_icon
views-count2881 դիտում article-date 10:07 19-03-2016

Վերլուծաբան Սիմոնովը հույս է հայտնում, թե ՀՀ-ին վաճառվող ռուսական գազը կէժանանա. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Գազային բանակցությունները Հայաստանի համար դրական հետևանքներ կունենան, քանի որ գազի գինն էլ ավելի կնվազի Հայաստանի համար պայմանավորված նավթի գներով։ Իմ հաշվարկներով այդ իջեցումը կկազմի մոտավորապես 15-20%, հաշվի առնելով նավթի գների անկումը։ Սակայն կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,– մեր թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը անդրադառնալով գազի գնի վերանայման հարցով ընթացող հայ-ռուսական բանակցություններին։ Նրա համոզմամբ Սարգսյան-Պուտին հանդիպմանն այս հարցը ևս քննարկվել է։ Հարցին, թե Դմիտրի Մեդվեդևի ապրիլին սպասվող այցի ժամանակ որոշակիություն կմտնի՞ այս հարցում, Սիմոնովը պատասխանել է, որ չի կարելի բացառել։ «Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ, որ վարչապետները չեն շրջանցի այս հարցը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են»,-ասել է նա»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր