211652_close_icon
views-count22545 դիտում article-date 14:14 18-03-2016

Երևանում 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կայանված Mercedes-ին ու Opel-ին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գաի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 29-ամյա Կարեն Աբազյանի վարած Mercedes մակնիշի 52 PՈ 555 համարանիշի, 29-ամյա Համլետ Գալուստյանի վարած Mercedes մակնիշի 76 DD 766 համարանիշի և 66-ամյա Հարություն Հարությունյանի վարած Opel մակնիշի 08 ՍՏ 766 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Գալուստյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Սոս Չիտիկյանը և 36-ամյա Սյուզան Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է վարորդներից Կ. Աբազյանը, ով բախվել է Հ. Գալուստյանի կայանված Mercedes-ին, իսկ հետո՝ Opel-ին: Վարորդներից Հ. Գալուստյանը աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, իսկ Հ. Հարությունյանը՝ Երևանի թիվ 139 ավագ դպրոցում՝ որպես տնտեսվար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր