211652_close_icon
views-count46203 դիտում article-date 18:02 05-03-2016

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բաժնի պետեր են նշանակվել

Այսօր, մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ է նշանակվել նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշոնից և նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարեն Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հրազդանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ է նշանակվել Արթուր Ֆրանկյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր