211652_close_icon
views-count76613 դիտում article-date 16:39 24-02-2016

Ոստիկանները բացահայտել են Արարատի մարզում դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը. կասկածյալը հայտնում էր, որ դին վառել է՝ վախենալով, թե «սպանվողի աչքերի մեջ կտպվի իր դեմքը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի ու Արտաշատի բաժինների աշխատակիցները բացահայտել են օրերս Արարատի մարզում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Մասիսի ոստիկանություն առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ, 47-ամյա Մայիս Խրշոյանին: Վերջինս կասկածվում է Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Գարիկ Արզունյանին սպանելու, իսկ հետո դին այրելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Արզունյանը այս տարվա փետրվարի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած: Նրա դին այրված վիճակում հայտնաբերվել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող Սև ջուր գետում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ կասկածյալը ոստիկաններին ու քննիչներին արդեն հայտնել է՝ որտեղ և ինչ պայմաններում է սպանությունը կատարել, իսկ դին այրել է, ըստ իր պատմածի, որպեսզի մահացածի աչքերի մեջ չտպվի իր դեմքը: Նա վիրավորին իր տանը սպանելուց հետո փաթաթել էր գորգով, իսկ հետո իր անձնական օգտագործման Գազ 2410 մակնիշի մեքենայով տեղափոխել Նորամարգ գյուղ և այրել: Դիակի հայտնաբերման վայրում կային քաղաքացիներ, ովքեր նշում էին, որ ոստիկանությունը չի բացահայտի հանցագործությունը, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «գողի օրը քառասուն օր է», և 2 օր էլ չանցած՝ ոստիկանությունը բացահայտեց անմարդկային ու զարհուրելի սպանությունը: Սպանությունը բացահայտելու համար կազմվել էին օպերատիվ խմբեր, որոնք ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանը և Արտաշատի ու Մասիսի ոստիկանապետերը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հետ համատեղ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/23/77779/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 22-ին դաժան, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել ոստիկանության Մասիսի բաժնից, որ Նորամարգ գյուղի վարչական տարածքում, 3-րդ ուղեկալից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք, Սև ջուր գետի մեջ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամանել էր Մասիսի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը` Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արարատ մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ` մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել էին նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը և բաժնի պետ Արայիկ Մգոյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էին մեծ թվով քննիչներ` մարզի քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Փրկարարները` ոստիկանների և քննիչների օգնությամբ Սևջուր գետից դուրս էին բերել այրված, անձը չպարզված տղամարդու դի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]Կասկածյալ Մայիս Խրշոյանը[/b] [img]/ups/images/0273168001456329235788966.jpg[/img] [b]Սպանված, 34-ամյա Գարիկ Արզունյանը [/b] [img]/ups/images/0844006001456343201373739.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր