211652_close_icon
views-count1932 դիտում article-date 16:31 13-02-2016

Մեսութ Օզիլը ցանկանում «Բարսելոնա» տեղափոխվել

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը որոշել է ևս 2 տարով չերկարաձգել թիմի հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2018թ. ամռանը: 27-ամյա գերմանացին լոնդոնցիների ղեկավարությանը հայտնել է, որ չի տեսնում իր ապագան «Արսենալում», հայտնում է Marca-ն: Օզիլի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան», որը մի քանի անգամ փորձել է կապ հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ: Սակայն Իսպանիայում Օզիլին ձեռք բերելու առաջնահերթ իրավունքը պատկանում է «Ռեալին»: Նշենք, որ այս մրցաշրջանում Օզիլը ԱՊԼ-ում` «Արսենալի» կազմում 23 խաղ է անցկացրել, խփել 4 գնդակ և կատարել 16 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր